Yerevan, 05.November.2026,
00
:
00
BREAKING

Նորություն քարոզչության մեջ

BLOG

Արմեն Հակոբյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր «Արմնյուզ» եւ «Ա1+» հեռուստաընկերությունների եթերում կմեկնարկի «Այո» եւ «ոչ» ռեալիթի շոուն: Հասկանալի է, խոսքը սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի, ներկայացված նախագծի կողմնակիցների ու հակառակորդների մոտեցումները հնարավորինս ամբողջական արտացոլելու նպատակ ունեցող հեռուստանախագծի մասին է: 
Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի մտահղացումը, որ համատեղ որոշել են իրագործել նշված հեռուստաընկերությունները, արդեն իսկ որոշակի հետաքրքրություն է հարուցել, եւ ոչ միայն քաղաքական շրջանակներում: Իսկապես հետաքրքիր է, թե ի՞նչ կստացվի այս ամենից: 
Ավելի ճիշտ, ըստ մտահղացածի, կհաջողվի՞ մնալ քաղաքակիրթ պայքարի ու բանավեճի շրջանակներում, առանց կռիվ-ղալմաղալի, վիրավորանքների եւ հայհոյախոսության: Այսօր եւ հաջորդող գրեթե երեք շաբաթվա ընթացքում կտեսնենք: 
Հաղորդման հեղինակ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկվա ասուլիսում նման հույս հայտնեց՝ մասնավորապես նկատելով. «Սա այն ձեւաչափն է, որ մարդիկ կարող են մինչեւ վերջ պնդել իրենց գաղափարները, ավելին՝ տեղերում փորձել տարածել իրենց գաղափարները եւ ազգաբնակչությանը համոզել, մի մասն «այո», մյուս մասը `«ոչ», բայց միաժամանակ լինել նորմալ քաղաքական եւ մարդկային հարթության վրա: Այսինքն՝ դա չլինի ծեծ ու ջարդ, չլինեն վերջին հայհոյանքներ, չլինի անձնական թշնամանք»:
Ընդհանուր առմամբ, արդեն պարզ է, թե՝ ինչ, որտեղ, երբ եւ ովքեր: Ինչպես երեկ հայտնեցին «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ինչպես «այո»-ի, այնպես էլ «ոչ»-ի քարոզչական խմբերը հստակեցված են եւ արդեն մեկնել են մեկնարկային կետեր: Ձեւավորվել է երկուական խումբ, որոնք ռեալիթի շոուի շրջանակներում մեկնարկելու են Ապարանից եւ Ագարակից: Այսինքն՝ «այո»-ի եւ «ոչ»-ի չորսական ներկայացուցիչ քարոզարշավը կսկսեն երկրի հարավից, իսկ եւս չորսական ներկայացուցիչ՝ հյուսիսից: 
Ըստ այդմ, «այո»-ի հյուսիսային խմբում ընդգրկված են ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ֆարմանյանն ու Մարգարիտ Եսայանը, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը եւ ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը: 
«Ոչ»-ի հյուսիսային կազմը նույնպես պարզ է. «Ժողովրդավարական հայրենիքի» ղեկավար Պետրոս Մակեյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մկրտչյան («Հայազն») եւ Նարեկ Այվազյան («Ազատ դեմոկրատներ»):
Հարավային ուղղությամբ «այո»-ի համար աշխատելու են ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀԿ խմբակցության անդամներ Վարդան Այվազյանը եւ Կարինե Աճեմյանը, ինչպես նաեւ նախագահի մամուլի նախկին քարտուղար Արման Սաղաթելյանը: 
Իսկ «ոչ»-ի քարոզչությունն իրականացնելու են ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը, ինչպես նաեւ Թամարա Գեւորգյանը եւ Վաղինակ Շուշանյանը, որի անունը հանրությանն առավել հայտնի դարձավ հոսանքի թանկացման դեմ ցույցերի ժամանակ: 
«Հարավցիները», մեկնարկելով Ագարակից, կլինեն Սյունիքի մարզի մի շարք քաղաքներում, գյուղերում, ապա կանցնեն Վայոց ձոր, այնուհետեւ՝ Արարատի, Արմավիրի եւ վերջում՝ Կոտայքի մարզեր: 
Իսկ «հյուսիսցիները» կսկսեն Ապարանից, կլինեն Աշտարակում, Թալինում, ապա՝ Շիրակի մարզում (Գյումրի, Ամասիա), կանցնեն Լոռի, այնտեղից՝ Տավուշի մարզ (Նոյեմբերյան, Իջեւան, Բերդ, Դիլիջան), վերջում Գեղարքունիքի մարզի բնակավայրերում կշրջեն:
Ըստ նախատեսվածի, դեկտեմբերի 2-ին քարոզչական երկու խմբերը կվերադառնան մայրաքաղաք, որտեղ էլ նախատեսված է, որ քարոզչության վերջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, տեղի կունենա երկու «թիմերի» միասնական բանավեճ: 
Հավելենք, որ ռեալիթի շոուն հեռարձակվելու է 12 ժամ, ուղիղ եթերում, «Յուքոմ» ցանցի «Արմնյուզ» հեռուստաալիքով եւ «Ա1+»-ի կայքով՝ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը, ամեն օր՝ 11:00-23:00: Հասկանալի է, հընթացս կլինեն ամփոփումներ, հարցազրույցներ, ռեալիթի շոուն նաեւ հեռուստաօրագիր կունենա: 
Նշենք նաեւ, որ այստեղ հարցեր են ծագում, մասնավորապես, հեռուստանախագծին մասնակցել չցանկացածների դիրքավորման վերաբերյալ: Հարկ է ընդգծել, որ նախագծի հեղինակն ու կազմակերպիչները դիմել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ակտիվորեն առնչվող բոլոր ուժերին: 
Սակայն ակնհայտ է, որ ինչպես առավել ագրեսիվ դիրքավորվող «Նոր Հայաստանի», ավելի պարզ ասած՝ «Ժառանգության» եւ Ժիրայր Սեֆիլյանի, այնպես էլ՝ բուն ՀԱԿ-ի կողմից այս յուրօրինակ քարոզչական հնարավորությունը, այսպես ասենք՝ համարժեք չի գնահատվել: Համենայն դեպս նրանց առավել նկատելի ներկայացուցիչները որոշել են չմասնակցել այս ծրագրին: 
Բնականաբար հարցեր են ծագում: Օրինակ, ըստ մամուլի հրապարակումների, ցանցային լրատվամիջոցների լրահոսի, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե ռեալիթի շոուին չեն մասնակցի, քանի որ չեն ցանկանում այդպիսով լեգիտիմացնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը: 
Դա, ինչ խոսք անընկալելի ու հակասական հայտարարություն է, քանի որ «ոչ»-ի քարոզարշավի մեջ ակտիվորեն ընդգրկվելով՝ արդեն իսկ մասնակցում են մի գործընթացի, որն իբր չեն ցանկանում լեգիտիմացնել: Սկզբունքորեն, ի՞նչ տարբերություն՝ միայնա՞կ են շրջում երկրով մեկ ու իրենց ժխտողական մոտեցումը քարոզում, թե՞ դա անում են հեռուստատեսային ուղիղ եթերում հեռարձակման պայմաններում: 
Ի լրումն, լուրեր տարածվեցին, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարել է, թե՝ «ի՞նչ է, մենք տառակա՞ն ենք, որ բանկայի մեջ դնեն ու վերեւից նայեն»: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը երեկ հարկ չհամարեց մեկնաբանել նմանօրինակ հայտարարությունները: Փոխարենը նա մի դիպուկ դիտարկում ներկայացրեց, մասնավորապես, որ անբացատրելի է քաղաքական ուժի նման դիրքավորումը՝ հրաժարվել 20 օր շարունակ ուղիղ եթերում հեռարձակվող հաղորդմանը մասնակցելուց՝ անկախ այն բանից, թե տվյալ ուժը որ մոտեցման կողմնակիցն է: 
Ինչ վերաբերում է «Այո» եւ «ոչ» նախագծին, ապա հուսանք՝ այն բարեհաջող ընթացք կունենա, իսկ մասնակիցներն էլ, կրկին՝ անկախ կողմնորոշումից, իրենց կոռեկտ կդրսեւորեն եւ իրենք էլ դժգոհ չեն լինի:

Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital Platform