Պետք է գնանք ոստիկանների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով. Փաշինյան
POLITICSՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունները:
«Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ եւ կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ եւ ճիշտ ճանապարհ է, որովհետեւ եթե մենք հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատեւ արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաեւ ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով:
Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան», - նշել է վարչապետը՝ միաժամանակ կարեւորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



