Քրդերը հարձակվել են Իրաքում թուրքական ռազմական ճամբարի վրա. կա առնվազն 1 զոհ
INTERNATIONAL NEWSԱռնվազն մեկ մարդ սպանվել է եւ 10-ը վիրավորվել Իրաքի քրդական շրջանում թուրքական ռազմական ճամբարի վրա քրդերի կատաղած ամբոխի հարձակման արդյուքնում, հաղորդում է BBC News-ը:
Տեղաբնակներն այրել են տրանսպորտային միջոցներն ու շենքերը՝ ի նշան բողոքի Թուրքիայի իրականացրած օդային հարվածների դեմ, որոնց արդյունքում բազմաթիվ զոհեր են եղել:
Թուրքական կողմն իր հերթին պնդում է, որ հարձակումը քաղաքացիների կողմից չի եղել, այլ այն նախապես ծրագրավորված էր:
Ինչպես հաղորդել է տեղական իշխանությունների ներկայացւոցիչ Նաջիբ Սաիդը, թուրքական զինվորները կրակել են հարձակվողների վրա, այնուհետեւ հեռացել դեպքի վայրից: Ընդ որում՝ շենքերի եւ տրանսպորտային միջոցների հրկիզումը մի շարք պայթյունների պատճառ է դարձել այդ տեղանքում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



