Երեկ էլ որդուս ծնունդն էր, օտպուսկ էր եկել. Դավիթ Տոնոյան
VIDEOՈրդիս կարճատեւ արձակուրդ էր եկել։ Այս մասին այսօր՝ հունվարի 28–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որի որդին ծառայում է Արցախում։
«Երեկ էլ որդուս ծնունդն էր, օտպուսկ էր եկել, գնացել հետ: Ես աշխատում եմ ավելի շատ որպես ծնող իրեն լսել: Երեկ, օրինակ, շնորհավորելիս ասացի՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում եմ ձեզ, պատասխանեց՝ շնորհակալ եմ պարոն նախարար: Հիմա մեր մեջ այդպիսի հարաբերություններ են: Իհարկե, որոշակի տեղեկատվություն ստանալուց աշխատում եմ անմիջապես արձագանքել: Որպես ծնող եմ ընդունում»,– ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանի որդին ծառայության է մեկնել 2018թ.–ի ամռանը։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



