Ղարաբաղի հարցն ամբողջ հայության ջանքերով կլուծվի. Վիտալի Բալասանյան
SOCIETYՂարաբաղի հարցն ամբողջ հայության ջանքերով կլուծվի: Հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանել Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի զրույցը:
Նրա խոսքով՝ գործնականում ոչ ոք իրավունք չունի ղարաբաղյան հարցի վերաբերյալ բանակցություններ վարել:
«Կարելի է միջնորդ լինել, երաշխավոր, սակայն հայկական կողմի համար հետաքրքրություն չներկայացնող հարցերով բանակցություններ վարել, ոչ ոքի թույլ չեն տա», - ընդգծեց Բալասանյանը:
Հարցին՝ արդյոք Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորություն կա, նա դրական պատասխանեց, քանի որ «ժամանակները փոխվել են»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



