Մահվան ելքով վրաերթ Գյումրիում. 79-ամյա կինը հիվանդանոցում մահացել է (ֆոտո)
SOCIETYՇիրակի մարզում, հունվարի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 19։15-ի սահմաններում 42-ամյա Արտյոմ Հ.-ն Գյումրի քաղաքում՝ Տիգրան Մեծի փողոցում, իր վարած Mercedes մակնիշի 33 TՏ 637 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ՝ 79-ամյա Իզաբելա Ղարիբյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Գյումրիի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է Գյումրի քաղաքի Ոստիկանության Կումայրիի բաժին։ տուժածը հիվանդանոցում մահացել է:
Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ եւ աղբյուրի տեղեկություններով՝ նա նախկինում ոստիկանության ծառայող էր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



