«Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան կներկայացնի անդրոգին բլոգերը (տեսանյութ)
CULTURE«Եվրատեսիլ-2019» երգի համաեվրոպական մրցույթում Ֆրանսիան կներկայացնի Բիլալ Հասանի անունով անդրոգին բլոգերը, հայտնում է Paris Match-ը:
Տասնիննամյա երիտասարդը, որը հինգ տարեկանից սկսած երգում է, իսկ հիմա էլ յութուբյան ակտիվ բլոգեր է, ներկայանալու է Roi («Թագավոր») երգով:
Աղբյուրը նկատում է, որ Հասանիի արտաքինն ու պահվածքը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը ակտիվորեն քննարկվում են սոցցանցերում: Միայն Twitter-ում նրա վերաբերյալ 1600-ից ավելի վիրավորական գրառում է արվել:
Նշվում է, որ Բիլալ Հասանին ծնվել է 1999թ.՝ Փարիզում. նա ծագումով մարոկացի է:
Հասանին «Եվրատեսիլ-2019»-ում Ֆրանսիան ներկայացնելու համար պայքարել է 17 մրցակցի հետ: Հիշեցնենք, որ այս տարի երգի մրցույթն անցկացվելու է Թել Ավիվում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



