Իրկուտսկում անհայտ անձինք կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում անհայտ անձինք դեռևս անհայտ հանգամաքներում պնևմատիկ զենքից կրակ են բացել երթուղային տրոլեյբուսի ուղղությամբ, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ միջադեպի հետևանքով վնասվել են տրոլեյբուսի ապակիները, տուժածներ չկան:
Իրավապահները ձերբակալել են երեք կասկածյալի, նրանց ինքնությունը չի բացահայտվում, հայտնի է, որ կասկածյալները 18-23 տարեկան են: Նշվում է, որ նրանց մեքենայում իրավապահները հայտնաբերել են պնևմատիկ զենք:
Կասկածյալներից մեկն արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, նրանց գործողությունների դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
Այժմ ոստիկանությունը քննում է միջադեպի ականատեսներին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



