Ալվարո Մորատան տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո»
SPORTԼոնդոնի «Չելսիի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան վարձակալությամբ տեղափոխվեց Մադրիդի «Աթլետիկո», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019-2020 թվականների մրցաշրջանի ավարտը:
Ոչ պաշտոնական տվյալներով, պայմանագրում ներառված է 40-45 միլիոն եվրոյով տրանսֆերային իրավունքը հետագայում ձեռք բերելու հնարավորությունը:
Մորատան «Չելսի» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալից» 2017թ. ամռանը: Տրանսֆերի գինը 66 միլիոն եվրո էր: Անգլիայի ընթացիկ առաջնությունում Մորատան մասնակցել է 16 հանդիպման, խփել 5 գոլ: Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



