«Դեղին բաճկոնների» ակցիաների արդյունքում Ֆրանսիայում մահացել է տասնմեկ մարդ
INTERNATIONAL NEWSՖրանսիայում սկսված «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի ընթացքում նոյեմբերի 17-ից մինչ օրս մահացել է տասնմեկ մարդ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ բանակցություններ հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ճգնաժամի մեկնարկից ի վեր մահացել է տասնմեկ մարդ»,- հայտարարել է նա: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ զոհերից և ոչ մեկը չի գրանցվել իրավապահների գործողությունների հետևանքով:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային անկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



