Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
SPORTՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում այսօր կայացավ մարզչական խորհրդի նիստ՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ: Նիստի ընթացքում քննարկվեցին մարզչական աշխատանքները: Հիմք ընդունելով գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ծանրաբեռնվածությունը՝ ֆեդերացիայի նախագահի առաջարկով մարզչական խորհուրդը որոշեց, որ Թորոսյանն այսուհետ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, որոնք, արդեն իսկ հասել են նշանակալի ձեռքբերումների, իսկ առջեւում սպասվում են կարեւորագույն մենամարտեր: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը վստահվեց գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանին, ով Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչն է: Ռուդիկ Մկրտչյանը մինչ այս կատարում էր հավաքականի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները:
Հավաքականի 2-րդ մարզիչ նշանակվեց Վահան Ադիլխանյանը, ով ավելի վաղ եղել է հավաքականի գլխավոր մարզչի օգնական:
Մյուս տարիքային հավաքականներում մարզչական փոփոխություններ չեն եղել: