Երևանում 2 քաղաքացի հոսպիտալացվել է. նրանք թունավորվել են գազի արտահոսքից
SOCIETYՀունվարի 28-ին՝ ժամը 21:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 12-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, կա տուժած (թունավորված). անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Բ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Բ.-ն (ծնված 2004 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է հիվադանոց (գտնվելու վայրը չի հաջողվել պարզել):
Փրկարարները փակել են գազի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



