Անգելա Մերկելը փետրվարի 1-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
POLITICSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 1-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. այդ մասին հայտնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:
Դեսպանատունը մեջբերել է Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտի խոսքերը.
«Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերի շուրջ»:
«Մենք նույնպես դեսպանությունում հետաքրքրությամբ և ուրախությամբ ենք սպասում այս այցին»,-ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



