Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


«Դատարանով «ֆեյքերի» դեմ պաշտպանվելն արդյունավետ չէ». որտե՞ղ է խնդիրը

INTERVIEW

Նոր երևույթ չէ, երբ այս կամ այն անձը բարձրաձայնում է սոցիալական ցանցերում առկա կեղծ օգտատերերի՝ «ֆեյքերի» միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածման կամ այդ տեղեկատվությունն անձամբ ստանալու մասին: Իսկ խնդիրը բացառապես քաղաքացիա–իրավական դաշտում է՝ քաղաքացին միայն կարող է դատարան դիմել: Եթե նույնիսկ դիմում են ոստիկանություն, ապա այստեղից էլ ուղղորդում են դատարան: Բայց ո՞ւմ դեմ: 

Խոսելով թեմայի շուրջ՝ «Էլոֆանտ» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր, փաստաբան Գևորգ Հակոբյանը նախ ընդգծեց.

«Մենք երկու խնդիր ունենք այստեղ: Նախ՝ «ֆեյքին» բացահայտելու խնդիրը կա, երկրորդը՝ ունենք վիրավորանքից ու զրպարտությունից պաշտպանվելու խնդիրը: Վիրավորանքի և զրպարտության մասով Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է վնասի փոխհատուցման, հերքման, ներողություն խնդրելու ինստիտուտը: Վիրավորանքի դեպքում կարող ենք պահանջել հրապարակային ներողություն խնդրել, փոխհատուցում ստանալ, պահանջել հերքում, փոխհատուցում: Զրպարտության դեպքում խնդիրը մի քիչ ավելի հեշտ է, քանի որ եթե նույնիսկ չեք կարողանում գտնել, թե իրականում ով է այդ «ֆեյքը», դատարանով, նույն Քաղաքացիական օրենսգրքով միշտ կարող եք պահանջել, որ դատարանը հերքի այդ տեղեկությունները: Դատարանում միշտ կարող եք իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հերքում պահանջել, կամ նույնը հրապարակել ձեր նախաձեռնությամբ, այսինքն՝ որևէ ԶԼՄ–ի կամ սոցիալական մեդիայի միջոցով հերքել այդ տարածված տեղեկությունները: Սա ևս պաշտպանության միջոց է»:

Փաստաբանի խոսքով, վիրավորանքի մասով խնդիր կա:

«Մարդուն վիրավորում են, և այս պարագայում նա չգիտի, թե ով է վիրավորողը: Օրենսդրության տեսանկյունից որոշակի խնդիր կա, որովհետև եթե վիրավորում են, մարդը պետք է ունենա պաշտպանություն: Դատարանով «ֆեյքի» դեմ պաշտպանվելն արդյունավետ չէ, հատկապես, եթե մենք չգիտենք, թե «ֆեյքի» տակ ով է թաքնված: Տեխնիկական տեսանկյունից նույնպես հաճախ ոչ ոք չգիտի, թե «ֆեյքի» տակ ով է թաքնված, և շատ դժվար է լինելու բացահայտել իրական օգտատիրոջը»,–ասաց «Փաստի» զրուցակիցը՝ ընդգծելով անգամ ֆեյքերին բացահայտելու անհնարինության մասին:

«Այդ պատճառով սովորաբար ուրիշ գործիքներ են օգտագործվում: Եթե «ֆեյքը» վիրավորանքով է զբաղված, ապա իրեն «block» կամ «report» ենք անում, որպեսզի իր հաշիվը ջնջվի: Ուրիշ գործիք այս պահին չկա»,–նշեց փաստաբանը:

Նա շեշտեց՝ առհասարակ տեսական մակարդակով դեմ է «օրենքի բաց» հասկացությանը, որովհետև իրավական համակարգն ամբողջական է: Այս դեպքը նշված առումով ևս բացառություն չէ:

«Այն, ինչը մեզ դուր չի գալիս և կարող է այլ կերպ կարգավորվել, իրավական բաց չէ: Արժեքաբանական որոշակի բաց կա: Այսինքն՝ քաղաքականություն, որով կարելի է լրացուցիչ լրամշակել ու ասել, որ, օրինակ, վիրավորանքի դեպքում ոստիկանությունը պետք է գնա ու գտնի, թե իրականում ո՞վ է այդ «ֆեյքը»: Իսկ թե սա որքանո՞վ արդյունավետ կլինի, չեմ կարող ասել, որովհետև նույն ոստիկանությունը չի կարող գտնել, թե «ֆեյք» հաշվի տակ ով է թաքնված»,–ընդգծեց Գ. Հակոբյանը:

Էլեկտրոնային հարթության մեջ նման խնդիրների առջև կանգնելու դեպքում փաստաբանը խորհուրդ է տալիս օգտագործել այդ ցանցի համապատասխան գործիքները, ինչպիսին նույն «block»–ն կամ «report»–ն են: Նրա խոսքով, սովորաբար, այդ գործիքներն արդյունավետ աշխատում են, բայց չի բացառվում, իհարկե, որ կարող են ևս մեկ «ֆեյք» հաշիվ բացել: 

Ամփոփելով՝ նա նշեց. «Մեծ հաշվով, եթե զրպարտության մասին է խոսքը, ճանապարհը, ըստ էության, միայն դատարանն է: Եթե վիրավորանք է, ապա դա խնդրահարույց է. պաշտպանությունն արդյունավետ չէ, կոպիտ ասած՝ պատասխանողին գտնել չի լինում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank