Կրասնոդարը ճանաչվել Է Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաքը
INTERNATIONAL NEWSՌԴ-ի կառավարությունն ամփոփել Է «Ռուսաստանի ամենաբարեկարգ քաղաքային (գյուղական) բնակավայրը» կոչման համար անցկացված մրցույթի արդյունքները, որոնց համաձայն, համառուսաստանյան այս վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել Է Կրասնոդարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
Երկրորդ տեղը կիսել են Ուլյանովսկը եւ Բառնաուլը, երրորդը՝ Կալուգան եւ Տուլան: Հաղթած քաղաքներին կհանձնվեն ՌԴ կառավարության դիպլոմներ:
Կառավարությունը նշում Է, որ այս մրցույթը նպատակամղված Է տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվության խթանմանը բնակկոմունալ տնտեսության զարգացման եւ բնակավայրերի բարեկարգման հարցերում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



