ԱՄՆ-ի օդուժի հարվածով Ռաքքայում սպանվել Է «Իսլամական պետության» գլխավոր դահիճը
INTERNATIONAL NEWSԱմերիկյան անօդաչուների ավիահարվածով սպանվել Է «Իսլամական պետության» գլխավոր դահիճը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դրանում համոզված են BBC-ի աղբյուրները:
Մոհամեդ Էմվազին, որը հայտնի Է որպես «Ջիհադիստ Ջոն», սպանվել Է օդային հարվածով, երբ գտնվում Էր անձնական ավտոմոբիլում: Նոյեմբերի 13-ին ավելի վաղ հաղորդվել Է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն ավիահարձակում են գործել Սիրիայի հյուսիսում, որի գլխավոր թիրախը եղել Է հենց «Ջիհադիստ Ջոնը»:
Քուվեյթյան ծագմամբ բրիտանացի Մոհամեդ Էմվազին ավելի վաղ հայտնվել Է արեւմտյան պատանդների գլխատումը ցուցադրող մի քանի տեսագրություններում՝: Ենթադրաբար, Էմվազին Բրիտանիայից Սիրիա Է մեկնել 2012 թվականին եւ այնտեղ մտել «Իսլամական պետության» շարքերը:
Անցյալ տարվա օգոստոսին նրան տեսել են այն տեսագրության մեջ, որտեղ ցուցադրվում Է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի սպանությունը: Ավելի ուշ նա հայտնվել Է մի շարք այլ տեսագրություններում, որտեղ ցուցադրվել են պատանդների սպանություններ: Բոլոր տեսագրություններում Էմվազիի հագին սեւ շոր Է եղել, իսկ գլխին՝ սեւ բալակլավա-դիմակ: «Ջիհադիստ Ջոնի» ինքնությունը հայտնի Է դարձել այս տարվա փետրվարին:



