Թրամփը գոհ է Աֆղանստանի հարցով բանակցություններից
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում 18 տարի ռազմական գործողություններից հետո բանակցությունները լավ են ընթանում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Ռազմական գործողությունները շարունակվում են, սակայն Աֆղանստանի ժողովուրդն այս անեզր պատերազմի վերջն ու խաղաղություն է ուզում։ Շուտով կտեսնենք՝ կլինեն արդյոք բանակցությունները հաջողված»,- նշեց նա։
Ավելի վաղ Աֆղանստանի հարցով հատուկ դեսպանորդ Զալմայ Խալիլզադը New York Times-ին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ու «Թալիբանը» նշել են հնարավոր խաղաղ համաձայնագրի ուրվագծերը։ Վերլուծաբանները, սակայն, կարծում են, որ չկան այն բանի նշանները, որ թալիբները համաձայնել են ԱՄՆ-ի պահանջներին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



