Կորսիկայում հրաձգություն է տեղի ունեցել. ոստիկանությունը բանակցում է հրաձիգի հետ
INTERNATIONAL NEWSՖրանսիական Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում անհայտ տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի հեռուստաընկերությանը, հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է:
Հաղորդվում է, որ օրվա երկրորդ կեսին տղամարդը սկսել է կրակել անցորդների ուղղությամբ, այնուհետև դադարեցրել է կրակն ու փակվել տանը, որտեղ, հավանաբար, բնակվում է:
Ֆրանսիական հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետևանքով վիրավորում է ստացել 6 մարդ: Հանցագործություն իրականացնելու դրդապատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ոստիկանությունը բանակցություններ է վարում տղամարդու հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



