Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են ոռնում գայլերը, և ի՞նչ կապ ունի լուսինը

LIFE

Մենք գիտենք, որ...

Գայլերը ոռնում են լիալուսնի ժամանակ:

Իրականում այդպես չէ:

Պարզվում է` գայլի համար կապ չունի` լուսին կա, թե ոչ, միևնույն է, նա ոռնալու է, եթե պետք է:

Գայլը կաթնասունների դասի շնազգիների ընտանիքի ցեղատեսակ է։ Տարածված է տափաստաններում, հատկապես անասունների արոտատեղերում, անապատներում, տունդրայում, հազվադեպ՝ խիտ տայգայում։ Տափաստանային և անապատային գայլերը ապրում են փորած բներում, անտառայինները՝ որջերում, եղեգնուտներում, իսկ լեռնային վայրերում՝ քարանձավներում: Սնվում է վայրի և ընտանի սմբակավորներով, շներով, նապաստակներով, մանր կրծողներով։ Գայլերը ապրում են զույգերով, ուշ աշնանը և ձմռան սկզբին երբեմն շրջում են ոհմակով։ Գայլը շատ զգուշավոր է։ Երբեմն ամենափորձառու բնախույզն անգամ չի կարողանում գտնել մայր գայլի որջը, որտեղ մեծանում են ձագերը։ Ոհմակի բոլոր անդամները կերակրում և խնամում են ձագերին։ Ոհմակը շատ արագաշարժ է և զգույշ, ուստի այն գտնելը շատ դժվար է։ Ձմռանը գայլերը հեշտությամբ խույս են տալիս մարդկանցից, շրջանցում թակարդներն ու վտանգավոր տեղերը։ Նրանք հայտնվում են անսպասելի և հանկարծակիի բերում մարդկանց, գոմերից ոչխարներ փախցնում, կամ շներին ճանկում։ Պատահում է, որ նաև մարդկանց վրա են հարձակվում։ Գայլերի կյանքի տևողությունը 15–20 տարի է։

Ոռնոցը գայլի համար հանդիսանում է շփման և տեղեկատվության փոխանցման միջոց: Ոռնացող գայլը կարող է հետապնդել մի քանի նպատակ: Օրինակ, ոհմակի խմբակային ոռնոցը ընտանիք–ոհմակի համախմբման և միավորման նպատակ է հետապնդում և կարող է լինել, օրինակ, ոհմակի անդամներից մեկի սատկելու ժամանակ: 

Միայնակ գայլի ոռնոցը կարող է նշանակել կա՛մ հաղորդակցություն հարևան գայլերի հետ, որոնք ևս սկսում են ոռնալ, կա՛մ ազդանշան, որ այդ տարածքը իրենն է, կա՛մ որ տարածքում ավար կա, կա՛մ տարածքը վտանգավոր է, կա՛մ էլ դա ազատ զուգընկեր փնտրելու առաջարկ է: Այդ ամենից ելնելով էլ ոռնոցը նրբերանգներ է ունենում, որոնք արտահայտում են թախիծ, վախ, ուրախություն, սեր և այլն: 

Մոլորությունը, թե գայլերը ոռնում են լիալուսնի «վրա», մի շարք պատճառներ ունի: Նախ՝ իհարկե երբեմն լինում է, որ գայլերը ցերեկն էլ են ոռնում, սակայն՝ հազվադեպ. հիմնականում նրանք ոռնում են արևածագին և ավելի քիչ՝ գիշերը: Երկրորդ՝ գայլը ոռնալիս գլուխը դեպի երկինք է ուղղում , քանի որ այդպես ձայնը հավասարաչափ է տարածվում բոլոր ուղղություններով, իսկ ստացվում է այնպիսի պատկեր, որ նա կարծես թե նայում է լուսնին: Երրորդն այն է , որ թեկուզ անկախ նրանից՝ մառախուղ է, ամպամած է, լուսինը երևում է, թե չի երևում, գայլը ոռնում է, բայց պարզ գիշերներին, երբ սովորաբար քամի չի լինում, ձայնը լավ է տարածվում և լսվում հեռավորության վրա: Եվ վերջապես, վայրի բնությունում գայլ տեսնելը այնքան էլ հեշտ չէ. միայն այդպիսի գիշերներին՝ լավ տեսանելիության պայմաններում է հնարավոր տեսնել ոռնացող գայլի:

Ներկայումս համացանցում շատ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք հպարտությամբ իրենց համարում են «միայնակ գայլ» կամ «միայնակ գայլուհի»: Հենվելով ընդամենը հանրահայտ ռեմբո–ֆիլմերում տեսածների վրա՝ նրանց թվում է, թե դա հպարտանալու բան է, դուխով է: Իրականում գայլերը ապրում են կա՛մ զույգերով, կա՛մ էլ ոհմակում, իսկ միայնակ գայլն այն է, որը երկար կյանք չունի. կա՛մ ծեր է, կա՛մ հիվանդ, կա՛մ էլ թույլ: Այդպիսի գայլերը լինում են մազաթափված, կեղտոտ, նիհար և սովալլուկ աչքերով, քանի որ հիմնականում սնվում են լեշով: Եթե նկարագիրը համապատասխանում է՝ համարեք ձեզ միայնակ գայլ:

Կամո Խաչիկյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris