ՀՀ վարչապետը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրան
SOCIETYՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը:
«Փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնում եմ Իրանի Իսլամական Հանրապետություն»,- հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում: Վարչապետը Քյոլնում հանդիպումներով հագեցած օրվանից հետո այս պահին ուղևորվում է Բեռլին, որտեղ արդեն փետրվարի 1-ին նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



