Առեղծվածային դեպք Երեւանում. «Ժասմին» գեղեցկության սրահում հայտնաբերվել է տնօրենի դին
SOCIETYԵրեւանում, այսօր՝ փետրվարի 1-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել. Ժամը 10։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում գործող «Ժասմին» գեղեցկության սրահից կասկածելի հոտ է գալիս եւ չի բացառվում, որ ներսում դի լինի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական ջոկատի ծառայողները, ովքեր բացելով վարսավիրանոցի դուռը՝ ներսում հայտնաբերել են կնոջ դի։
Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզումեն մահացածի ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը նշված գեղեցկության սրահի տնօրենն էր։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



