ՀՀ Նախագահն Իշխան Մաթևոսյանին նշանակել է ՀՀ ԶՈՒ ինժեներային զորքերի պետ- վարչության պետ
POLITICSՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 13-ին հրամանագիր է ստորագրել Իշխան Մաթևոսյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
« Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ-վածի 12-րդ կետով` որոշում եմ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից` նշանակելով նրան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներային զորքերի պետ-վարչության պետ»:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



