Եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ես կենթարկվեմ այդ որոշմանը. Վանեցյան
SOCIETYԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պատրաստ է ենթարկվել ցանկացած քաղաքական որոշման եւ եթե որոշվի, որ ԱԱԾ-ն պետք է դառնա նախարարություն, ինքը կենթարկվի նաեւ այդ որոշմանը:
Այսօր՝ փետրվարի 1-ին, այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ նախարարը քաղաքական պաշտոն է. «Եթե ԱԱԾ ղեկավարը կլինի քաղաքական գործիչ, ուզի, թե չուզի, փորձելու է առաջ տանել իրենց քաղաքական ուժին»,-ասաց նա:
Հարցին, թե այդ դեպքում ԶՈւ-ն եւս ունի նախարար, ուրեմն նույնպես քաղաքականացված է, նա պատասխանեց. «Բանակն ունի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի ղեկավարը հանդիսանում է ԶՈՒ ԳՇ պետը, իսկ պաշտպանության նախարարը իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները»,-նշեց նա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



