Կարո Փայլանը մասնակցել է խաղաղության համար պայքարած սպանված թուրք լրագրողի հիշատակման արարողությանը
INTERNATIONAL NEWSՄասնակցեցի Աբդի Իփեքչիի հիշատակման արարողությանը։ Այս մասին Twitter–ի իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։
Կարո Փայլանը նշել է, որ Milliyet պարբերականը անդրադարձել է Աբդի Իփեքչիի հիշատակի արարողությանը, տեղադրել իր լուսանկարը, որում ինքը գրկել է Աբդի Իփեքչիի լուսանկարը, սակայն իր դեմքը լուսանկարից կտրել հանել են Milliyet–ի ղեկավարները։
«Ափսոս, որ Milliyet թերթը, որտեղ աշխատել է Աբդի Իփեքչին, այլեւս թերթ չի»,–գրել է Կարո Փայլանը։
Նշենք, որ Աբդի Իփեքչին սպանվել է 1979 թվականին, սակայն սպանության հիմնական պատվիրատուները մինչ հիմա անհայտ են։ Սպանությունն իրականացրել է Հռոմի Պապի դեմ մահափորձ իրականացրած Մեհմեդ Ալի Աղջան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



