Փորձագետը Հայաստանի կողմից «Су 30 СМ» գնելու մասին. Հայաստանն առաջ էլ սպառազինություն էր գնում ներռուսաստանյան գներով
ECONOMICSՀայաստանը ռուսական կողմի հետ՝ «Ռոսօբորոնէքսպորտը» շրջանցելով, ուղղակիորեն արտադրողների հետ աշխատելու իրավական բոլոր հիմքերն ունի։ Այս մասին ասել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի կողմից ռուսական կործանիչներ գնելու մասին հրապարակումը «Կոմերսանտ» թերթում։
«Հայաստանը առաջ էլ էր սպառազինություն գնում ներռուսաստանյան գներով, եւ ինքնաթիռներ գնելու մեջ զարմանալի ոչիչն չկա»,- փաստել է փորձագետը։
Նշենք, որ վերջին 3-5 տարիներին Հայաստանի ԶՈւ-ն գործնականում համալրվում է միայն նոր սպառազինությամբ, որի առյուծի բաժինը կազմում է ռուսական արտադրության սպառազինությունը։ Դրանց թվում շքերթների ժամանակ ցուցադրվել են «Իսկանդեր» եւ «Սմերչ», ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



