Հրդեհ Տավուշի մարզի անասնաֆերմաներից մեկում․ գոմում սատկել են 25 խոշոր եղջերավոր անասուններ ու 5 հորթ
SOCIETYՏավուշի մարզում այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 11։20-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չինչին գյուղի անասնաֆերմաներից մեկում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ կժամանեին Տավուշի հրշեջ-փրկարարները՝ 3 մարտական հաշվարկով, կրակի տարածման դեմ փորձել են պայքարել գյուղացիները։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ անասնաֆերման պատկանում է նույն գյուղի բնակիչ Ավետիք Ա.-ին, եւ հրդեհի պատճառով գոմում սատկել են 25 խոշոր եղջերավոր անասուններ ու 5 հորթ։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ անցկացնելուց հետո։
Ոստիկանությունը պարզում է նաեւ վնասի չափը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը էլեկտրակարերն են եղել։
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



