Երեւանի բնակարններից մեկից 300.000 դրամ արժողությամբ ոսկեղեն հափշտակելու կասկածանքով բերման է ենթարկվել Նորաշենի բնակիչ
SOCIETYՓետրվարի 1-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Գալշոյան փողոցի մի բնակչուհի եւ հայտնել, որ տնից ոսկեղեն է կորել:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ից հունվարի 29-ն անհայտ հանգամանքներում բնակարանից գողացել են ոսկյա զարդեր՝ պատճառելով մոտ 300.000 դրամի նյութական վնաս:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 21.30-ի սահմաններում, Արտաշատի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Նորաշեն գյուղի բնակիչ Հայկ Բ-ն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



