Սպիտակ-Լեռնանցք ճանապարհին մեքենաներում հայտնաբերել են հատված ծառերի կոճղեր
SOCIETYՓետրվարի 1-ին՝ ժամը 15.00-ի սահմանում, ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանները, բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով, Սպիտակ-Լեռնանցք ավտոճանապարհին հայտնաբերել ու ստուգել են Վահագնի գյուղի բնակիչ Արթուր Ք- ի և Վանաձորի բնակիչ Գառնիկ Ղ-ի «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի մեքենաները: Այդ մասին հայտնում են ոստիկանությունից:
Տրանսպորտային միջոցներից մեկի թափքում եղել են շուրջ 3,5 մխ հատված ծառերի կոճղեր, մյուսում մոտ՝ 2 մխ: Վարորդները հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթուղթ չեն ներկայացրել, հայտնել են, որ փայտանյութը 2018 թ. նոյեմբերին հավաքել են Վահագնի գյուղի հարակից անտառից:
Նախապատրաստված նյութերը, տարածքային ենթակայության կարգով, հանձնվել են ոստիկանության Գուգարքի բաժին:
Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



