Երևանի քաղաքապետարանը լուծում է տվել թեժ գծով ստացված 228 հարցի
POLITICSԵրևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է 267 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 228-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 39 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծու մներ:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 60 հեռախոսազանգ, որոնցից 47-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



