«Իմ քայլը» խմբակցությունից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու. Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից
SOCIETYԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներողություն է խնդրել լրագրողներից՝ երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի առնչությամբ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Հարգելի լրագրողներ, ուզում եմ ներողություն խնդրել երեկ ԱԺ անցակետում տեղի ունեցածի հետ կապված: «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությունից որևէ մեկի կողմից ցուցում չի եղել լրագրողներին ներս չթողնելու, ավելին, երբ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից տեղեկացա, որ անցակետում խնդիր է առաջացել, անմիջապես շտապեցինք միասին դեպի Բաղրամյան փողոց, որպեսզի տեղեկատվություն տրամադրենք մամուլին:
Նորից հայցում եմ ձեր ներողամտությունը»,– գրել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



