Ռուսաստանի քաղաքներում հազարավոր մարդիկ մասնակցում են «Ռուսաստանը աղբահոր չէ» ակցիային
INTERNATIONAL NEWSՌուսաստանի տասնյակ քաղաքներում «Ռուսաստանը աղբահոր չէ» անունով բողոքի ցույցեր են անցկացվել աղբը վերամշակելու բարեփոխման դեմ, հաղորդում է Մեդուզա-ն՝ հղում կատարելով «ՄԲԽ մեդիա»-ին:
Ինչպես նշում է «ՄԲԽ մեդիա»-ն, ամենախոշոր ցույցերը տեղի են ունեցել Արխանգելսկի շրջանում, որտեղ «Շիես» հրաձգարանում նախատեսվում է տանել աղբը Մոսկվայից:
Կեմերովի շրջանում միտինգից առաջ բերման են ենթարկել երեք ակտիվիստների. նրանցից մեկին 12 օրով կալանել են ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով:
2019 թվականից Ռուսաստանում մեկնարկել է «Աղբի ռեֆորմը». մարզերում ստեղծվում են մնացուկների հարցերով օպերատորներ, մշակվում են աղբի տեսակավորման եւ վերամշակման ընթացակարգերը: Մարզային օպերատորներին միավորելու է պետական հատուկ ընկերությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



