Այսօր՝ փետրվարի 2-ին, Մարտակերտի <<Փառք ազատամարտիկներին>> հուշահամալիրում տեղի ունեցավ 2019 թվականի 1-ին զորակոչի զինվորների երդման հանդիսավոր արարողությունը, որը անչափ պատասխանատու օր է յուրաքանչյուր նորակոչիկ զինվորի համար:
Վաղ առավոտից հուշահամալիրը լի էր մարդկանցով, իսկ ժամը 9:00-ին սկսվեց զինվորական երդման արարողությունը:
Ներկա էր N զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Աղաջանյանը: Ներկա էին նաեւ N միավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Լեռնիկ Ասրյանը, N զորամասի հրամատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը, զորամասի հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Անդրյանը, Մարտակերտի քաղաքային համայնքի ղեկավար Միշա Գյուրջյանը, Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Մհեր Անդրյանը, ինչպես նաեւ սպաներ, նորակոչիկ-զինվորների ծնողներ, հարազատներ եւ հյուրեր:
Ելույթի խոսքով հանդես եկավ զորամասի հրամանատարը: Նա շնորհավորեց զինվորներին զինվորական երդման առթիվ, մաղթելով անփորձանք ծառայություն, նորանոր ձեռքբերումներ եւ ամենայն բարիք:
Այնուհետեւ տրիբունայից երդում ընդունեց շարքային Տարոն Խաչատրյանը:
Ելույթի խոսքով հանդես եկան նաեւ N միավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Լեռնիկ Ասրյանը, N զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Մկրտչյանը, զորամասի հոգեւոր սպասավոր Հովհաննես սարկավագ Անդրյանը, նորակոչիկներից՝ շարքային Մկրտչյանը:
Բոլոր նորակոչիկ զինվորներին մաղթում ենք անփորձանք ծառայություն, խաղաղ երկինք գլխավերեւում եւ բարի տունդարձ:
Աղբյուրը՝ shamshyan.com