Հնդկաստանում մոլեգնող հեղեղումների զոհերի թիվը հասել Է 48-ի. NDTV
SOCIETYՀնդկաստանի Թամիլնադ հարավային նահանգում մոլեգնող հեղեղումների զոհերի թիվը հասել Է 48-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 13-ին հաղորդել Է NDTV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր 27 զոհվածների մասին:
Տեղատարափ անձրեւներն արդեն հինգերորդ օրն Է՝ չեն դադարում նահանգի վարչական կենտրոն Չեննայ քաղաքում: Երկաթուղիների ողողման պատճառով գնացքները Չեննայի կայարանից մեկնում են ուշացումով: Քաղաքում փակվել են ուսումնական հաստատությունները:
Նոյեմբերի 9-ից Թամիլնադի ափերի մոտ՝ Բենգալյան ծոցի վրա, հաստատվել Է մթնոլորտային ցածր ճնշման դաշտ՝ հորդառատ անձրեւներ եւ հեղեղումներ առաջացնելով նահանգի մի քանի շրջաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



