Yerevan, 19.April.2026,
00
:
00
BREAKING


Չկա այնպիսի մեկը, որն ալկոհոլ չի օգտագործում. իսկ որքանո՞վ է այն վնասակար

LIFE

Մենք գիտենք, որ...

Ալկոհոլն օրգանիզմին միայն վնաս է տալիս և... ոչ մի օգուտ:

Իրականում այդպես չէ:

Թեպետ օրգանիզմի վրա ալկոհոլի ազդեցության մեխանիզմների հարցը շատ արդիական է համարվում, այնուամենայնիվ, այս հարցը դեռևս խորությամբ ուսումնասիրված չէ: Իրականում ուսումնասիրված ու ապացուցված են միայն ալկոհոլի մեծ քանակի վնասակար ազդեցությունները, իսկ փոքր չափաբաժիններինը՝ ոչ: Կարելի է անվերջ պնդել, որ ալկոհոլը վնասակար է, այսինքն՝ ոչ բնական սնունդ է օրգանիզմի համար, բայց փաստն այն է, որ մարդու օրգանիզմը անգամ հատուկ ֆերմենտ ունի սրա համար՝ ալկոհոլօքսիդազան: Բանն այն է, որ եթե ինչ– որ մեկը ձեզ փորձի ապացուցել, որ ինքն ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում, ուրեմն՝ նա ստում է: Ալկոհոլի՝ էթանոլի հետքեր առկա են մրգերում՝ հատկապես գերհասունացած: Իհարկե, ալկոհոլային խմիչքներում էթանոլի քանակը անհամեմատ ավելի մեծ է, բայց այն փոքր քանակներով պարունակում է նաև ոչ ալկոհոլային խմիչքներում, օրինակ՝ կեֆիրի մեջ դրա քանակը 0,12 % է, իսկ մի քիչ թթված կեֆիրում՝ անգամ 1 %, կումիսում 1–3 % է, կվասում՝ մինչև 1,2 % և այլն: Այնպես որ, այն պնդումը, որ ալկոհոլը վտանգավոր է անգամ փոքր չափաբաժիններով, միանշանակ սխալ է: Վերջիվերջո չպետք է մոռանալ, որ ցանկացած բան էլ մեծ չափաբաժիններով վտանգավոր է, ամեն ինչ պետք է լինի նորմայի սահմաններում: Ալկոհոլը, ինչպես և, օրինակ, գլ յուկոզան կամ ճարպը, օրգանիզմում տրոհվում է մինչև ացետիլ– ԿօԱ–ի, որն էլ հենց հանդիսանում է էներգիայի աղբյուր: Էթանոլի (սպիրտի) էներգետիկ արժեքը 7 կկալ/գրամ է, համեմատության համար նշենք, որ ճարպերինը 9.29 կկալ/գրամ է, իսկ սպիտակուցներինը և ածխաջրատներինը՝ 4.1 կկալ/գրամ: Ստացվում է, որ ալկոհոլը օրգանիզմի համար բավականին հաջող էներգիայի աղբյուր է՝ մանավանդ հաշվի առնելով այն, որ օրգանիզմում ամենահեշտը տրոհվում են առավել ցածր էներգետիկ արժեք ունեցող ածխաջրատները և բարձր էներգետիկ արժեքով էթանոլը: Այս ամենը լավ են իմացել մեր պապերը, և միշտ էլ ընդունված է եղել ծանր ֆիզիկական աշխատանք կատարելիս և նախաճաշին ու ճաշին մեկ–երկու բաժակ օղի կամ գինի օգտագործելը: 

Ալկոհոլի և առողջության միջև կապի հետազոտություն է իրականացրել ապացուցողական բժշկության կնքահայր Արչի Կոկրեյնը: 1979 թվականին նա փորձել է պարզել այն, թե ինչու աշխարհի 18 երկրներում տարբեր է սրտի հիվանդություններից մահացության մակարդակը: Իրականացված հետազոտությունը հայտնաբերել է կապ սպիրտային խմիչքների, մասնավորապես գինու օգտագործման և սրտի իշեմիկ հիվանդության առաջացման դեպքերի անկման հետ: Ստացվում է, որ գինու չափավոր օգտագործումը նվազեցնում է ինֆարկտի առաջացման հավանականությունը: Սա կոչվել  է ֆրանսիական պարադոքս: Բանն այն է, որ ֆրանսիացիները շատ են ուտում կալորիական սնունդ՝ միաժամանակ ըմպելով կարմիր չոր գինի: Միևնույն ժամանակ նրանք անգամ մրգեր ուտելիս են կարմիր գինի խմում, և արդյունքում նրանց մոտ ցածր է սրտի հիվանդությունների քանակը: Սա հանրահայտ փաստ է:

Հանրահայտ է, որ ալկոհոլի փոքր չափաբաժինները բերում են օրգանիզմի ռելաքսացիայի, չեզոքացնում են լարվածությունը և խրոնիկ հոգնածությունը: Այն նաև մտերմացնում է մարդկանց, կապող օղակ է անծանոթ մարդկանց համար, և ընկերախմբում մի քանի բաժակ խմելու դեպքում ժամանակը ուրախ է անցնում, ավելանում է սրամտությունը, անկեղծությունը, կոմֆորտը և այլն: Որոշ հետազոտողների կարծիքով, ալկոհոլի փոքր չափաբաժինները բարելավում են ուղեղի աշխատանքը, նման մարդիկ ավելի քիչ են հիվանդանում Պարկինսոնի և Այցհեյմերի հիվանդությամբ: Իհարկե, այս ամենով հանդերձ, չպետք է մոռանալ նաև ալկոհոլի բոլոր հանրահայտ բացասական կողմերը:

 

Կամո Խաչիկյան

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers