Yerevan, 23.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանը վաղաժամկետ ազատ արձակվեց. ՀՔԱՎ

SOCIETY

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Վահե Խալաթյանի նախագահությամբ, փետրվարի 4-ին որոշել է վաղաժամկետ ազատ արձակել 2015-ին 5.5 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Շամիրյանին: Ա. Շամիրյանի շահերը դատարանում ներկայացնում էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ թեեւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանը բացասական էր բնութագրել Ա. Շամիրյանի վարքագիծը եւ նպատակահարմար չէր գտել նրան վաղաժամկետ ազատ արձակելուն ներկայացնելը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը հակառակ կարծիքն էր հայտնել. նրա վարքագիծը գնահատել էր ոչ այնքան բացասական, հաշվի էր առել նաեւ նրա առողջական խնդիրներն ու հանցագործության համար զղջալը եւ եզրակացրել էր, որ նպատակահարմար է պայմանական վաղաժամկետ ազատ արձակելուն ներկայացնելը կամ ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը:

Այս երկու կարծիքների հիման վրա «Արմավիր» ՔԿՀ պետ Խ. Հարությունյանը դատապարտյալի համաձայնությամբ 2019թ. հունվարի 10-ին որոշել էր միջնորդություն ներկայացնել դատարան՝ վաղաժամկետ ազատ արձակելու կամ ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով:

Դատախազ Ա․ Զաքարյանը դատարանում առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ իր կարծիքը հիմնավորելով նրանով, որ Արմեն Շամիրյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

Դատարանում Ա. Շամիրյանի պաշտպան Արայիկ Զալյանը, ի թիվս այլ հանգամանքների, նշեց, որ Քրեակատարողական ծառայության եզրակացության մեջ Ա. Շամիրյանը բոլոր ցուցանիշերով լավ է բնութագրվել և միայն նախկինում դատապարտված լինելու հիմքով բացասական եզրակացություն է տրվել: Այսինքն՝ բովանդակային առումով Քրեակատարողական ծառայության վերջնական եզրակացությունը հակասում է առանձին ցուցանիշերով բնութագրումներին: Բացի դրանից՝ այն, որ Ա. Շամիրյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, չի կարող ազդեցություն ունենալ ներկայում նրան վաղաժամկետ ազատ արձակելու որոշման կայացման վրա, քանի որ չի կարելի նույն արարքի համար անձին 2-րդ անգամ դատապարտել, իսկ պատժի կրման ընթացքում նա բացասական վարքագիծ չի դրսևորել:Կողմերի կարծիքները լսելուց հետո դատարանը «Արմավիր» ՔԿՀ-ում արտագնա դատական նիստում որոշեց բավարարել միջնորդությունը և Ա. Շամիրյանին վաղաժամկետ ազատ արձակել:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts