ԱՄՆ-ում տղամարդը զոհվել է էլեկտրոնային սիգարետի պայթյունից
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Ֆորթ Ուերթ քաղաքի (Տեխաս) երիտասարդ բնակիչը վախճանվել է էլեկտրոնային սիգարետի պայթյունից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Fort Worth Star-Telegram թերթին։
Ինչպես գրում է պարբերականը, 24-ամյա ամերիկացին նստած էր մեքենայում նոր էլեկտրոնային սիգարետը գնելուց հետո։ Նրա տատիկի խոսքով, երբ տղան փորձել է օգտագործել սիգարետը, այն պայթել է։
Զոհվածի տատիկը պատմել է, որ տղան ծխող չէր եւ տառապում էր ասթմայով։ Նրան պատմել էին, որ գոյություն ունի էլեկտրոնային սիգարետի մի տեսակ, որն, իբր, օգնում է վերացնել հիվանդության ախտանշանները։
Քննիչները տեղեկացրել են, որ էլեկտրոնային սիգարետի պայթյունի պատճառը մարտկոցի խափանումն է եղել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



