Քաղաքացին հանձնել է հանգուցյալ պապի՝ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ ձեռք բերված զենք-զինամթերքը
SOCIETYՈստիկանության Տավուշի բաժնի և Տավուշի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 5-ին՝ ժամը 16.00-ին, 1968 թ. ծնված Սուրեն Շ.-ն կամավոր հանձնել է մեկփողանի ինքնաշեն հրացան՝ պահունակով (5.45 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար), կարաբինի 7.62 մմ տրամաչափի 26 փամփուշտ և 1 ծխագլանակ ու հայտնել, որ նշվածը նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, գտել է իր առանձնատան տանիքում՝ մաքրման աշխատանքներ կատարելիս, և այն պատկանել է հանգուցյալ պապին, որը ձեռք էր բերել հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



