Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


«Մնացյալ ուղղություններով առայժմ որևիցե տեսանելի բան չկա»

INTERVIEW

Այսօր երկու առաջնային օրակարգ  է պետք ձևավորել: Մեկը պետք է լինի միասնական, իսկ մյուսի շուրջ կարող են լինել շատ տարբեր մոտեցումներ: Խոսելով ներքաղաքական իրավիճակի և անհրաժեշտ օրակարգերի ձևավորման մասին՝ մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով, մեկ միասնական և բոլորին հասկանալի օրակարգ պետք է ձևավորվի Արցախի խնդրի շուրջ: Երկրորդը տնտեսական զարգացման օրակարգն է, որը ևս պետք է առաջնային դառնա. «Տնտեսական զարգացման օրակարգի առումով պետք է որ արդեն սկսեին առաջարկներ և կոնկրետ գործողություններ երևալ, թեև դեռ ոչինչ չի երևում: Կարծում եմ՝ տնտեսական զարգացման օրակարգը կձևավորվի մոտ օրերս, երբ կառավարությունը կներկայացնի ծրագիրը: Իսկ Արցախի առումով, կարծում եմ, Գերմանիայում արված վերջին հայտարարությունները կարելի է որպես այդ օրակարգի ձևավորման «ստարտ» ընդունել»

Իսկ թե այս փուլում իշխանությունը որքանո՞վ է կարողանում կապիտալացնել ժողովրդի վստահության քվեն, քաղաքագետը նկատում է.

«Չեմ կարող ասել, թե այդ ուղղությամբ քայլ չի արվել: Քայլեր, միգուցե, արել են, բայց պրոդուկտիվ, արդյունավետ քայլեր չեն արվել: Պետք է արվեն կոմպետենտ քայլեր բոլոր ուղղություններով: Մի առումով իրենք արդարացրել են՝ կոռուպցիայի դեմ պայքարն է: Մնացած ոչ մի ուղղությամբ առայժմ որևիցե տեսանելի բան չկա»:

Իսկ ինչ վերաբերում է այս ամենի շուրջ ուրվագծվող ժամկետներին, Կ. Քոչարյանը նշեց, որ իշխանությունն ինքը պետք է ուրվագծի ժամկետներ, երբ կներկայացնի ծրագիր. «Ծրագիրը ենթադրում է նաև ժամկետ, և ծրագիրն ինքնանպատակ չէ: Այն քայլերի հերթականություն է՝ ըստ ժամկետների»:

Վերջերս արծարծվող արհեստական օրակարգերի, առաջնայինը երկրորդականից տարբերակելու հարցում քաղտեխնոլոգը ևս խնդիր է տեսնում: 

«Այնքան պարզ է դա երևում: Օրհներգի հարց են բարձրացնում… մի հին, լավ անեկդոտ կա՝ սաղ թողել ենք, թիթեռ ենք նկարում»,–նշեց նա՝ շեշտելով, որ չէր ասի, թե խնդիրը լրջանալու կամ անլրջանալու մեջ է:

«Խնդիրը սովորելու, փորձ ձեռք բերելու մեջ է: Ուզո՞ւմ են սովորել, թե՞ չեն ուզում, սա է խնդիրը»,–ասաց Կ. Քոչարյանը:

Նրա դիտարկմամբ՝ մի մասն ուզում է սովորել, մի մասը՝ ոչ. «Օրինակ, երբ Եվրանեսթից առաջ Մխիթար Հայրապետյանը հանդիպելու համար զանգահարեց Արմեն Աշոտյանին, ես տեսա, որ կոնկրետ նա ուզում է սովորել: Անում է ամեն ինչ, որպեսզի այդ ինստիտուցիոնալ հիշողությունը, ժառանգականությունը պահվի: Ես մի օրինակ բերեցի, բայց նման դեպքեր էլի կան»:

Իսկ ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը,Կարեն Քոչարյանը ներկայիս փուլի առումով շեշտեց հետևյալը. «Որքան էլ քննադատենք կադրային քաղաքականությունը, բայց ի տարբերություն իր թիմի, անձամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին և, կարծեք թե, հիմա էլ բավականին պինդ է գտնվել: Այսինքն՝ հիմնական, ողնաշարային տեղերում նշանակել է ոչ թե թիմի կադրերին, այլ իր կամ պրոֆեսիոնալ կադրերին: Խոսքը տնտեսական բլոկի և անվտանգության մարմինների մասին է՝ ֆիննախ, Կենտրոնական բանկ, ՊԵԿ, ՊՆ, ԱԱԾ: Եվ հիմա այդ կադրերի նկատմամբ բավականին լուրջ ագրեսիա, լուրջ հարձակումներ կան: Կարծում եմ՝ Ն. Փաշինյանն ինքն էլ է հասկանում, թե ինչ է կատարվում, և կփորձի պինդ պահել այդ կադրերին: Այնտեղ, որտեղ պետության զարկերակն է, այսինքն՝ անվտանգությունն ու տնտեսական բլոկը, ի սկզբանե պրոֆեսիոնալներ է նշանակել և փորձում է պահել նրանց»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan