Yerevan, 08.November.2026,
00
:
00
BREAKING

Հայաստանի և Իրանի միջև երկկողմ առևտրաշրջանառության ծավալը կարելի է հասցնել մեկ միլիարդ դոլարի

ECONOMICS

Նոյեմբերի 9-ին Թեհրանում՝ Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում, ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստան-Իրան գործարար համաժողով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համաժողովին մասնակցող նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը կազմված էր 66 հոգուց, որից 49-ը՝ գործարարներ: Հայկական պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ՀՀ արտաքին գործերի, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ներկայացուցիչները:

Իրանական կողմից համաժողովին մասնակցել են արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն, նախարարի տեղակալ, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիոլլահ Աֆխամին, Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրը, ԻԻՀ ԱԳՆ և այլ պետական պաշտոնյաներ, իրանցի շուրջ 300 գործարարներ և ընկերությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Համաժողովի բացմանը ելույթներ են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն, նախարարի տեղակալ, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Վալիոլլահ Աֆխամին, Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Սաջջադին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Իրանի արտահանումների երաշխավո րման հիմնադրամի գլխավոր տնօրեն Քազեմ Սեյեդ Ալին:

Իր ելույթի մեջ Նախարար Ճշմարիտյանը ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վիճակը, տարբեր ոլորտներում ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, տարածաշրջանային խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման նախադրյալները և նոր քաղաքական պայմաններում զարգացման հնարավոր ուղղությունները: Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականությունը ներկայացնելիս նա նշել է, որ նպատակը տարբեր երկրների հետ բազմաբնույթ տնտեսական կապերի հաստատումն ու եվրասիական տարածաշրջանի հնարավորությունների օգտագործումն է: Նա ընդգծել է, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ «Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները զրոյական մաքսատուրքերով արտահանվում են միության անդամ երկրներ: Կարեն Ճշմարիտյանը հավելել է, որ միևնույն ժամանակ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) շնորհիվ հայկական բազմաթիվ ապրանքատեսակներ զրոյական կամ ցածր մաքսատուրքերով կարող են արտահանվել ԵՄ անդամ 28 երկրներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել արտասահմանյան ներդրումներին` հավելոլով, որ իրանական ընկերությունները հումք կամ կիսապատրաստի ապրանքներ ներմուծելով Հայաստան այն կարող են վերածել վերջնական արտադրանքի և արտահանել երրորդ երկրներ՝ օգտվելով Հայաստանի արտաքին առևտրի վերոնշյալ արտոնյալ տարբեր ռեժիմներից:

Իր խոսքում Կարեն Ճշմարիտյանը նաև ներկայացրել է ՀՀ-ում գործող ազատ տնտեսական գոտիները՝ «Ալյանսը» և «Մերիդիանը»: Նա նաև անդրադարձել է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմամբ հայ-իրանական տնտեսական կապերի ակտիվացման հեռանկարներին:

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն իր ելույթի մեջ նշել է, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում քաղաքականին և մեծ ներուժ կա առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար:

Նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն ասել է, որ իրանական ինժեներատեխնիկական և կապալառու ընկերությունները, որոնք հայկական կողմի հետ աշխատանքի փորձ ունեն, կարող են ընդլայնել իրենց ծառայությունները Հայաստանում:

Մոհամմադռեզա Նեմաթզադեն ողջունել է Հայաստանում իրանական գործարար շրջանակների կողմից ներդրումներ կատարելու նախարար Ճշմարիտյանի առաջարկությունը և նշել, որ իրանցի գործարարները Հայաստանում կարող են համատեղ արտադրություններ հիմնել, և այդ արտադրանքը, բացի Հայաստանի կարիքները հոգալուց, կարող է արտահանվել հարևան երկրներ:

Իրանցի նախարարը ընդգծել է ԵԱՏՄ հետ արտոնյալ առևտրի պայմանագրի շուրջ բանակցությունների արագացման անհրաժեշտությունը, քանի որ ինչքան շուտ այդ պայմանագիրը կյանքի կոչվի, այնքան արագ տեմպերով տեղի կունենա երկողմ առևտրատնտեսական աճը: Մոհամմադռեզա Նեմաթզադեն նաև ներկայացրել է Հայաստանում իրանական առևտրի կենտրոն բացելու հայկական կողմի հետ ընթացող քննարկումները:

Բանախոսներն իրենց ելույթների մեջ նշել են, որ երկկողմ առևտրաշրջանառության ներկա ծավալը, որը կազմում է մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլար, կարելի է հասցնել մեկ միլիարդի:

Համաժողովի պաշտոնական մասի ավարտին Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության և Իրանի արտահանումների երաշխավորման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Համաժողովի բացման ավարտից հետո հայ և իրանցի գործարարների միջև տեղի են ունեցել հանդիպումներ B2B ձևաչափով: Այդ հանդիպումների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ գործնական շփումներ և քննարկվել են տնտեսական համագործակցության մի շարք ծրագրեր:

Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 8-10-ը Թեհրանում գտնվող ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը առանձին հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզիի, կենտրոնական բանկի կառավարիչ Վալիոլլահ Սեյֆի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Մոհսեն Ջալալփուրի հետ:

Հայկական պատվիրակության անդամներ՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը հանդիպել է իրանցի իր գործընկերոջ, իսկ սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference