Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում 70-ամյա տղամարդ է մահացել շմոլ գազից
SOCIETYՓետրվարի 5-ին, ժամը 23.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի տներից մեկը կանչով մեկնած խումբը հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալբերտ Գասպարյանի դիակը և «շմոլ գազի թունավորում հարցականով» նույն տնից «Վանաձոր» Բ/Կ է տեղափոխել 1958 թ. ծնված Մարիետա Նալբանդյանին: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.10-ի սահմաններում, լոգարանում լողանալու ժամանակ շմոլ գազից Մ. Նալբանդյանը ստացել է թունավորում, իսկ Ա.Գասպարյանը մահացել է:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



