Թունավորում շմոլ գազից. տղամարդը մահացել է
SOCIETYՓետրվարի 5-ին՝ ժամը 23.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի տներից մեկը կանչով մեկնած խումբը հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալբերտ Գասպարյանի դիակը և «շմոլ գազի թունավորում հարցականով» նույն տնից «Վանաձոր» Բ/Կ է տեղափոխել 1958 թ. ծնված Մարիետա Նալբանդյանին: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 22.10-ի սահմաններում, լոգարանում լողանալու ժամանակ շմոլ գազից Մ. Նալբանդյանը ստացել է թունավորում, իսկ Ա.Գասպարյանը մահացել է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



