Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Իրան՝ մասնակցելու գազ արտահանող երկրների համաժողովին
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել Է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կայցելի Իրան՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների համաժողովին, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ուշակովը նշել Է, որ նախատեսված են Պուտինի երկկողմ շփումները մասնակից երկրների ղեկավարների հետ:
«Մենք պատրաստվում ենք մասնակցել Գազ արտահանող երկրների ֆորումի գագաթնաժողովին, որը նոյեմբերի 23-ին տեղի Է ունենալու Թեհրանում, եւ ակներեւ Է Ռուսաստանի մասնակցությունը բարձր մակարդակով, մեր նախագահը կմեկնի այնտեղ»,-ասել Է Ուշակովը լրագրողներին:
Դրա հետ մեկտեղ նա չի բացառել երկկողմ շփումների հնարավորությունը, հավելելով, որ այցը տեւելու Է մեկ օր:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



