Աշխատավարձերը՝ բարձրացնել, «պրեմիաները»՝ վերացնել
POLITICSՄեր տեղեկություններով՝ պարգևավճարների շուրջ ստեղծված աժիոտաժից և սկանդալային պատմություններից հետագայում խուսափելու համար իշխանությունները որոշել են վերանայել պետապարատի ընդհանուր աշխատավարձային ֆոնդը և այնտեղ վերաբաշխում կատարել: Մասնավորապես, մեր աղբյուրների պնդմամբ, նախատեսվում է պարգևավճարների «ինստիտուտը» հնարավորինս չեզոքացնելու համար կրճատել դրանց համար նախատեսված բյուջեն և այդ գումարներից որոշակի բաշխում կատարել աշխատավարձերի վրա: Այս կերպ մի կողմից կստեղծվի աշխատավարձերի բարձրացման ֆոն, իսկ մյուս կողմից, զուգահեռաբար, աստիճանաբար կարելի կլինի վերացնել ավանդական «պրեմիաները»: Ըստ թերթի տեղեկությունների, այս խնդրով համապատասխան գերատեսչություններին հրահանգավորել է վարչապետ Փաշինյանը, իհարկե՝ առայժմ ներքին կարգով:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



