Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող մարզիչները. Սիմեոնեն առաջին տեղում է
SPORTL’Equipe-ը հրապարակել է Եվրոպայի 5 առաջատար առաջնությունների (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ամենաբարձր վարձատրվող մարզիչների անունները:
Առաջին տեղում է Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող արգենտինացի Դիեգո Սիմեոնեն, որի ամսական աշխատավարձը կազմում է 3.3 միլիոն եվրո:
Անգլիայի Պրեմյեր լիգայում ամենաբարձրը վարձատրվում է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը ստանում է ամսական 1.9 միլիոն եվրո: Երրորդ տեղում է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին՝ 1.1 միլիոն եվրո:
Գերմանիայի Բունդեսլիգայում ամենաբարձր վարձատրվող մարզիչն է Մյունխենի «Բավարիան» գլխավորող Նիկո Կովաչը (580 հազար եվրո), իսկ Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ում աշխատող Թոմաս Տուխելը (420 հազար եվրո):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



