Fox News հայտարարել է վթարված A321-ի վրա պայթուցիկի վայրկյանաչափ տեղադրված լինելու մասին
SOCIETYԵգիպտոսում վթարված ռուսական A321 ինքնաթիռի գործով հետաքննիչները պարզել են, որ ինքնաթիռում եղել է պայթուցիկի վայրկյանաչափ: Ինչպես հայտնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ռիա Նովոստին, այս մասին հայտնել է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության` սարքավորումը տեղադրված է եղել 2 ժամվա չափով: Պայթուցիկը, ըստ հետաքննության աշխատանքային վարկածներից մեկի, տեղադրվել է ինքնաթիռի ջեռուցման համակարգում կամ դրա կողքին: Չեն հայտնում, սակայն, թե ինչպես են ստացվել տվյալները:
Հոկտեմբերի 31-ին Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռը վթարվել է, որի հետևանքով մահացել են ինքնաթիռի 217 ուղևորներն (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



