Մեքսիկայում հրազենից սառնասրտորեն սպանել են հայտնի ռադիոհաղորդավարին
INTERNATIONAL NEWSՌադիոհաղորդավար Խեսոս Ռամոս Ռոդրիգեսը սպանվել է շաբաթ առավոտյան՝ մեքսիկական Տաբասկո նահանգի Էմիլիանո-Սապատա քաղաքի սրճարաններից մեկում՝ հայտնում է Excelsior-ը։
Նախնական տվյալներով, Ռամոսը եղել է ընկերների հետ։ Սրճարանին է մոտեցել մի ավտոմեքենա, նրանից դուրս է եկել երեք մարդ, որոնք հրազենից կրակել են լրագրողի վրա։ Կիրակի օրը սպանվածը պետք է դառնար 59 տարեկան։ Նա Nuestra Region ռադիոալիքի հանրահայտ հաղորդավար էր։
Հունվարի վերջին Հարավային Ներքին Կալիֆոռնիա մեքսիկական նահանգում սպանվել էր լրագրող Ռաֆայել Մուրուա Մանրիկեսը։
Մեքսիկայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով, 2000թ․ սկսած՝ երկրում սպանվել են մոտ 140 լրագրողներ, ԶԼՄ-ների եւս 21 աշխատակիցներ անհայտ կորել են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



