Բոլթոնը ծաղրել է Մադուրոյին, ում ելույթի ժամանակ լույսն անջատվել է
INTERNATIONAL NEWSԱզգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը ծաղրել է Մադուրոյին, ում ելույթի ժամանակ լույսն անջատվել է՝ հայտնում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով Twitter-ում Բոլթոնի գրառումը։
«Մադուրոյի մաֆիայի համար Վենեսուելայում եկել է «հանգցրեք լույսերի» ժամանակը»,- գրել է Բոլթոնը։
Նա տեղադրել է նաեւ տեսանյութը, որտեղ Մադուրոյի ելույթի ժամանակ լույսը սկսում է թարթել, այնուհետեւ հանգչում է՝ ստիպելով Վենեսուելայի նախագահին ընդհատել ելույթը։ Էլեկտրականության անջատումները հաճախակիացել են Վենեսուելայում տնտեսական ճգնաժամի պատճառով։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



