Սիրիա զորք չի ուղարկվել. Ռուբեն Ռուբինյան
POLITICSՍիրիա զորք չի ուղարկվել, մասնագետների խումբ է ուղարկվել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետի խոսնակն ասել է, որ Սիրիա մարդասիրական խումբ ուղարկվել է բանավոր համաձայնությունների հիման վրա, արդյոք դա թույլատրելի էր։
«Դուք սխալվում եք, սխալ եք ձեւակերպում ձեր հարցը,Սիրիա զորք չի ուղարկվել, սա շատ սխալ ձեւակերպում է, Սիրիա մասնագետների խումբ է ուղարկվել, եւ սա էապես փոխում է հարցը։ Երկրորդը՝ Պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրության մեջ հստակ նշել է այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա մասնագետների խումբն ուղարկվել էր Սիրիա»,– ասաց Ռուբեն Ռուբինյանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



