Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Ռաջիկ Նիժնեվարտովսկին
INTERNATIONAL NEWSՄերձմոսկովյան շրջանում իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Ռաջիդին Միխրալիևին, որն առավել հայտնի է Ռաջիկ Նիժնեվարտովսկի մականունով:
Ինչպես հաղորդում է «Москва» գործակալությունը, տեղեկությունը հաստատել է ՌԴ ներքին գործերի նախարարության տարածքային վարչության մամուլի ծառայության ղեկավար Տատյանա Պետրովան:
Վերջինս պատմել է, որ ոստիկանները քրեական հեղինակության մոտ գտել են հերոին տեսակի թմրանյութ, այն կազմել է մոտ 4 գրամ:
«Բացի դրանից, իրավախախտը ծրագրում էր Մերձմոսկովյան շրջանի տարածքում կազմակերպել քրեական աշխարհի հեղինակությունների հավաք», - ասել է Պետրովան:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



