Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այաքս»-«Ռեալ Մադրիդ». Երիտասարդությունն ընդդեմ փորձի

SPORT

TotoGaming-ը «Այաքս»-«Ռեալ Մադրիդ» խաղի համար առաջարկել է մի շարք հետաքրքիր խաղադրույքներ, որոնց ծանոթանալու համար անցեք հղումով։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում առավել հետաքրքիր առճակատումներից մեկը կլինի հոլանդական «Այաքսի» և իր 14-րդ գավաթի հետևից սլացող Մադրիդի «Ռեալի» միջև:

«Յոհան Կրոյֆ» արենայում ամստերդամյան թիմը այս մրցաշրջանում դեռևս ոչ մի պարտություն չի կրել՝ գոլի հեղինակ դառնալով անցկացրած բոլոր 18 խաղերում: «Այաքսը» պարտությամբ չի ավարտել նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի և ոչ մի հանդիպում՝ անգամ մրցակից ունենալով Մյունխենի «Բավարիային»: Սակայն  Էրիկ Տեն Հագի թիմը որքան հիանալի է խաղում հարձակման գծում, նույնքան անկայուն է  պաշտպանությունում,ինչն «Արքայական» ակումբը հավանաբար չի ների: «Ռեալն» իր հերթին անթերի չէ պաշտպանությունում՝ վերջին 8  խաղերում չկարողանալով չոր պահել սեփական դարպասը: Մեկ շաբաթվա ընթացքում ունենալով Կլասսիկո և Մադրիդյան դերբի՝ «Սերուցքայինները» կարողացան դրական բալանսով մոտենալ Չեմպիոնների Լիգայի Փլեյ-Օֆֆ փուլին:

Միմյանց դեմ անցկացրած հանդիպումներում ունեցած ցուցանիշներով առավելություն ունի իսպանական ակումբը ՝ հաղթելով Եվրագավաթների շրջանակներում  «Այաքսի»  դեմ անցկացրած 6 հանդիպումներում՝ խփած և բաց թողած գնդակների խայտառակ տարբերությամբ՝20:2:

Ֆուտբոլային էսթետները կարող են հանգիստ լինել.գոլազուրկ հանդիպում չի ապասվում, քանի որ ըստ վիճակագրության հոլանդական ակումբը տնային խաղերում հեղինակում  է միջինը 2.85 գնդակ: Չնայած ֆիզիկական հոգնածությանը Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիրն  ամենայն հավանականությամբ կհաղթի «Այաքսին»  իր 14-րդ գավաթի ճանապարհին: Ֆուտբոլային փորձագետները «Այաքս»-«Ռեալ»  հանդիպման հավանական  սցենար են կանխատեսում հետևյալը.  «Այաքսն»  իր կազմում ունենալով Եվրագավաթներում  մեծ խաղային փորձ ունեցող այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Տադիչը, Հունտելարն ու Բլինդը,հավանաբար կկարողանա գրավել «Ռեալի»  դարպասը, սակայն վերջնական արդյունքում հաղթանակի կհասնի հենց «Արքայական»  ակումբը՝1-2 գնդակի տարբերությամբ: Որոշիչ իրադարձություններով հարուստ կլինի առաջին խաղակեսը, անկյունային հարվածներով առավելություն կունենա «Ռեալը», մինչդեռ խախտումներ կգրանցվեն հավասարաչափ: Նույնիսկ երկու ծանր հանդիպումից հետո Սանտիագո Սոլարին հավանաբար չի դիմի ռոտացիայի և խաղադաշտ դուրս կբերի իր հիմնական կազմը՝ Կուրտուա, Կարվախալ, Վարան, Ռամոս. Մարսելո, Կրոոս, Մոդրիչ, Կազեմիրո, Բեյլ, Բենզեմա, Վիմիսիուս:

Հոլանդական թիմի սպասվող մեկնարկային կազմն այսպիսին է. Օնանա, Բլինդ, Մազրաուի,Դե Լիգտ, Տալֆիկո,Վան Դե Բիկ, Տադիչ,Զիեշ. Լաբյադ,Ներես, Հունտելաար:

TotoGaming-ի տրամաբանական գործակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ փուլի «Այաքս»-«Ռեալ» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին՝  Երևանի ժամանակով կեսգիշերին:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts